«Էլ դուք իշխանության չեք գալու՝ աշխարհն էլ շուռ գա». Սասուն Միքայելյան

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 204 մարդ




«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ԱԺ-ում իր ելույթում ասաց, որ նախկին իշխանություններն ուզում են ամեն բան տանել փակուղի, ուզում են տանել դեպի քաղաքացիական պատերազմի: Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած ձերբակալություններին, նախկին իշխանության ներկայացուցիչների վիրավորական արտահայտություններին՝ Միքայելյանը նշեց, որ ինքն էլ կարող էր այդպես արտահայտվել, բայց իրեն թույլ չի տվել, քանի որ հարգում է այդ ինստիտուտը:


«Ամբողջ հանրապետությունը ընտրել է վարչապետ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ու դու այդ ժողովրդի վրա ես ոտ մաքրում: Այդ ժողովուրդը Նիկոլի հետ մի հատ էլ քայլ անի, ոչ թե քո վրա ոտերը կմաքրի, այլ կտրորի-կանցնի: Ուշքի եկեք, տղերք, հեռացեք, հեռացեք խաղաղությամբ»,- ասաց Միքայելյանը:


 

Երկրում հեռացել է այն իշխանությունը, որը բռնազավթել էր ժողովրդի իշխանությունը՝ ասաց Սասուն Միքայելյանը՝ նշելով, որ շատ են հարցերը, որոնց շուրջ ԱԺ-ում վեճ է ծագում, բայց այս հարցում բոլորը միակարծիք են:


«Էս ժողովուրդը պրծավ: Դուք գիտեք՝ էս դահլիճից արյան հոտ է գալիս, ինչքան էլ բերեն-զարդարեն, օվալաձև սարքեն և այլն: Եթե հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո, եթե Մարտի 1-ի դեպքերից հետո Ռոբերտ Քոչարյանի իմփիչմենթի հարցը դրվեց, Սահմանադրական դատարանը մեկ տարի ժամանակ տվեց, ու այդ հարցը ջրեց-գնաց: Պրծել եք, ժողովո՛ւրդ, գնացե՛ք, ի սեր Աստծո, գնացե՛ք: Էս երկրի վրա ձեր թարախ արյունը պիտի չթափվի: Էլ դուք իշխանության չեք գալու՝ աշխարհն էլ շուռ գա»,- ասաց Միքայելյանը:


ԴԻՏԵԼ