ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Երևանում դպրոցի տարածքում երեխայի առևանգման փորձ է տեղի ունեցել․ խնդրում ենք տարածել տեսանյութը

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 472 մարդ




Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Լուիզա Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու դրան կից հայտնել, որ Երևանի թիվ հարյուր վաթսուն դպրոցի հարակից տարածքում երեխայի առևանգման փորձ է կատարվել:
Օգտատերը մասնավորապես գրել է.

«160 դպրոցի մոտ այսօր երեխայի առևանգման փորձ է եղել, բարեբախտաբար երեխան կարողացելա փախչել…մայրիկներ զգոն եղեք»,- գրել է օգտատերը:

Auroranews-ը կապ հաստատեց Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի փողոցում գտնվող թիվ 160 դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Մարտիրոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել դպրոցից 400 մետր հեռավորության վրա:

«Երեխային դպրոցից վերցրել է երեխայի հարևանուհին, ով իր երեխաների հետ միասին վերցրել է նաև այդ երեխային, երբ հասել են շենք երեխան ասել է, որ բարձրանում է տուն, հարևանուհին առաջ է անցել, որից հետո մոտեցել է մի երիտասարդ և երեխային համոզել իր հետ ինչ-որ տեղ գնալ, երեխան սկզբում ենթարկվել է, իսկ հետո փախչել»,- ասաց փոխտնօրենը:


Սոցիալական ցանցերում տեսանյութը մեծ տարածում ունեցավ, և բազմաթիվ էին օգտատերերի արձագանքները։

-Հանցագործը մոտեցել է երեխային, կոնֆետ առաջարկել, ասել է, թե ցանկանում է պար սովորեցնել, իսկ հետո զանգահարել են հանցագործին և վերջինս ասել է, որ մեքենան մոտեցնեն։ Երեխան սա լսելով՝ գոռում է ու փախչում, իսկ նրան մոտեցած երիտասարդը հետևից գոռացել է, թե ոչ մեկի չասես, թե չէ կսպանեմ։- նշել է օգտատերերից մեկը։

Auroranews-ը կապ հաստատեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ գրանցվել է նման դեպք և ոստիկանությունը հայտարարությամբ հանդես կգա:

Մանրամասները դիտեք տեսանյութում


ԴԻՏԵԼ