Մեկը իր «վրդովմունքն» է հայտնել պետական հիմնը չհնչեցնելու առիթով, մեկ ուրիշը` հեգնանքով է արտահայտվել վարչապետի հասցեին, համացանցում տեղադրելով լուսանկարներ հրապարակից, ուր թափված են դատարկ շշեր

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 590 մարդ




Հեռուստահաղորդավար Ալեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Ճիշտ է ժողովրդի հավաքական իմաստությունը` կարմիր կովը կաշին չի փոխի և խոզն էլ միշտ իր համար կեղտաջուր կգտնի։

Կանխազգում էի ու տագնապով սպասում։ Կանխազգացումս ինձ չխաբեց, սպասումս էլ, ցավոք, իրականացավ։

Մեր վերածնված ժողովրդի ամանորյա համընդհանուր ոգևորության և ուրախության պայմաններում անգամ, գտնվեցին ոմանք, որոնք չկարողացան խեղդել իրենց ներսում կուտակած մաղձը, չարությունն ու նախանձը։

Անուններ չեմ ուզում տալ, որովհետև դուք լավ գիտեք դրանք և մի ավելորդ անգամ հիշատակելը իրենց համար գովազդ կլինի ու, բացի այդ էլ, շատ մեծ պատիվ կլինի իրենց համար։

Այդ խղճուկները, այդ` Աստծուց պատժվածները, որ ապրում են լավը չտեսնելու համար պինդ փակած աչքերով, այդպես էլ անհաղորդ մնալով հրապարակում հավաքվածների, կատարվողին հեռուստատեսությամբ հետևող հարյուր հազարավորների ուրախությանն ու հպարտության զգացումին, աշխարհից ու կյանքից կտրված, համակ ուշադրություն դառած, ասես միայն հենց դրան են սպասել, որպեսզի խոշորացույցը ձեռքերին միայն վատը և պախարակելին տեսնեն։

 

Մեկը իր «վրդովմունքն» է հայտնել վարչապետի շնորհավորական ուղերձից հետո պետական հիմնը չհնչեցնելու առիթով, մեկ ուրիշը` հեգնանքով է արտահայտվել վարչապետի հասցեին, համացանցում տեղադրելով լուսանկարներ հրապարակից, ուր թափված են դատարկ շշեր, բաժակներ ու տուփեր։


Եվ ոչ մի խոսք ուրախության ու բարության այն մթնոլորտի մասին, որ տիրում էր Հանրապետության հրապարակում։ Մթնոլորտի մասին ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որովհետև եղել եմ անմիջական մասնակիցն ու ինքս եմ զգացել։

Այո, ուրախացել եմ մյուսների հետ, մյուսների նման էլ հպարտացել եմ երկրիս վարչապետով, որովհետև այն, ինչ նա արեց, շատ պարզ ու մարդկային էր, համենայնդեպս, ինձ` ութերորդ տասնամյակը մանրող մարդու համար, որ շատ բան է տեսել։

 

 Լավը, գովելին տեսնելու ցանկություն չունեցողը երբեք այն չի տեսնում, իսկ հոռետեսը փնտրում է միայն վատը, որպեսզի հագուրդ տա իր մեջ կուտակած չարությանը, չկամությանը։


 

Այս կարգի մարդկանց ընդամենը մի մաղթանք ունեմ նոր տարում`ընդունեք, վերջապես, մեր երկրի նոր իրականությունը և հաշտվեք ինքներդ ձեզ հետ, այլապես ձեր ներսում կուտակված չարությունն ու չկամությունը կսպանեն ձեզ։ Վերադարձ անցյալին չի’ լինելու։

Իսկ քեզ, իմ սիրելի ժողովուրդ, մաղթում եմ խաղաղություն` երկրում ու սահմաններին, բարօրություն ու սեր` յուրաքանչյուր ընտանիքում և համբերություն դեպի լավը գնալու խորդուբորդ ճանապարհին, որովհետև լավը, բարին ու հաջողությունը գալիս են միայն համբերություն ունեցողի մոտ։


Ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհավոր ձեր բոլորի նոր տարին, նույնիսկ չարախոսների ու չկամների։

Աստված թող պահի ու պաշտպանի մեր ժողովրդին ու երկիրը։ Ամեն»։

ԴԻՏԵԼ