«Ես երջանիկ եմ, որ ծնկի եմ եկել այս մոր առաջ ու համբուրել եմ կոշտացած, բայց թանկ ձեռքերը»․ մահացել է Միայնակ գայլի մայրը․․․

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 287 մարդ




«Ես երջանիկ եմ, որ ծնկի եմ եկել այս մոր առաջ ու համբուրել եմ կոշտացած, բայց թանկ ձեռքերը»․ մահացել է Միայնակ գայլի մայրը

Մահացել է Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի մայրը։

Այս առիթով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մայրը ահա այս կինն է:

Հայրենիքի համար իր որդիներին զոհաբերելու պատրաստ ու զոհաբերած, իր որդու` Միայնակ Գայլի դիակի կողքին ահա այս հզոր հայացքով կանգնած:

 

Ռիմա մայրիկը մահացավ:

Ես երջանիկ եմ, որ ծնկի եմ եկել այս մոր առաջ ու համբուրել եմ կոշտացած, բայց թանկ ձեռքերը»:

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ Նա 47 տարեկան էր:

Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:



Թավշյա հեղափոխությունից հետո՝ այս տարվա օգոստոսին դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխել Խանդոյանի խափանման միջոցը՝ կալանքից ազատ արձակելով նրան:

 

ԴԻՏԵԼ