Մի կաթիլ չեմ կասկածում նրա ազնվությանը, անկաշառությանը.Նախանձու՞մ եք, որ ոչ մեկիդ նման չի, Որ իր անհոգ կյանքը դրել է մի կողմ ու տապակվում է իր սիրելի մայրաքաղաքի խնդիրներով…Հայկո, չնահանջես, տղա ջան…

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 226 մարդ




Մի կաթիլ չեմ կասկածում նրա ազնվությանը, անկաշառությանը.Նախանձու՞մ եք, որ ոչ մեկիդ նման չի, Որ իր անհոգ կյանքը դրել է մի կողմ ու տապակվում է իր սիրելի մայրաքաղաքի խնդիրներով…Հայկո, չնահանջես, տղա ջան…

 


 

Խժռում են Հայկ Մարությանին։Քաղաքապետ դառնալու առաջին օրից։ Խժռում են հանցագործ նախկինները, ներկա ինքնահաստատվելու մոլուցքով տարվածները ու մեկ էլ նրանք, ովքեր Հայկի հետ «կարգին» ճանապարհ են անցել ու հիմա անքնությամբ են տառապում՝ արա՛, բայց եթե ինքը կարա, ես ընչի չեմ կարա՞ որ։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Լիզա Ճաղարյանը:

 

 

 

Հայկ Մարությանի քաղաքապետ դառնալու հանդեպ, թերեւս, ամենաթերահավատս, ներկա իշխանության մեջ չեմ տեսել առավե՛լ նվիրված, առավե՛լ ինքնազոհ իշխանավոր, որքան Հայկն է։ Մի կաթիլ անգամ չեմ կասկածում նրա ազնվությանը, անկաշառությանը, եւ վստահ եմ, որ ինչ նստել է այդ աթոռին, բացի մայրաքաղաքի խնդիրներից, ուրիշ ոչնչի մասին չի մտածում։
Նախանձու՞մ եք, որ ոչ մեկիդ նման չի։ Որ իր անհոգ կյանքը դրել է մի կողմ ու տապակվում է իր սիրելի մայրաքաղաքի խնդիրներով։

Զայրանու՞մ եք, որ ուրիշների նման չի մեծամտանում։
Չե՞ք ներում, որ չտես չի։

 

Ես Հայկ Մարությանին մոտիկից անգամ տեսած չկամ, բայց վստահ եմ, որ ցանկացած քայլ, նույնիսկ ցանկացած սայթաքում արել եւ անում է միմիայն Երեւանի համար։
Հայկո, չնահանջես, տղա ջան։

ԴԻՏԵԼ