Վարչապետը վայելում է ոչ միայն Հայաստանի հայերի այլև աշխարհասփյուռ ողջ հայության սերն ու հարգանքը, քանի որ նա ազնիվ է հայ ժողովրդի հետ,

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 318 մարդ




Վերջին օրերին Փաշինյանի ԱԺ-ում և այսօր Իտալիայում հնչեցրած ելույթները և որոշ հարցերին տված պատասխանները ինձ նորից հիշեցրեցին հեղափոխական Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ Վարչապետը քաջ գիտակցում է, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել և այսպիսով նա կրկին անգամ ցույց տվեց այն ավարտին հասցնելու իր կամքն ու վճռականությունը, ինչպես ինքն է ասում կոպեկ առ կոպեկ գողացածը ետ վերադարձնելու, պետական մասշտաբի հանցագործներին օրենքի առջև պատասխանատվության կանգնեցնելու։
Ու այս ամենի ֆոնին պատահական չէ, որ մերժվածները շատ լավ գիտակցելով այն, որ Հայաստանումհայ ժողովրդի կողմից նրանք մերժված են և մերժված անվերադարձ, այն որ հայ ժողովուրդը նրանց հանդեպ միայն ատելություն և նողկանք է տածում ու այդ զգացումը երբեք չի փոխվի, փորձում են դրսում այլ երկրներում Վարչապետին փնովելու, սևացնելու փորձեր կատարել ։

Բայց մեծ հաշվով իրենց արարքները ուղղված է ոչ թե Վարչապետի այլ Հայաստանի Հանրապետության դեմ։
Նրանք պետք է գիտակցեն, որ նրանց բոլոր ջանգերը դատապարտված են ձախողման, քանի որ Վարչապետը վայելում է ինչպես հայ ժողովրդի լիակատար վստահությունը, սերը և հարգանքը, այնպես էլ վայելում է ողջ առաջադեմ աշխարհի հարգանքն ու հիացմունքը։
Վարչապետը վայելում է ոչ միայն Հայաստանի հայերի այլև աշխարհասփյուռ ողջ հայության սերն ու հարգանքը, քանի որ նա ազնիվ է հայ ժողովրդի հետ, նրա համար առաջնային է պետական շահը, նրա գործողություններն ուղղված են ի հզորացում մեր պետությանը և ի բարորություն հայ ժողովրդի։
Փաշինյանը այսօր ցույց տվեց բոլորին, որ նույնքան հզոր է և վճռական, ինչպես հեղափոխության ժամանակ, ցույց տվեց բոլորին, որ նրա կամքը ամուր է քարից էլ, իսկ հոգին հանձնվել չգիտի, ցույց տվեց բոլորին, որ նա ՀՀ ԴՈՒԽՈՎ Վարչապետն է։

ԴԻՏԵԼ