Ինչո՞ւ Եվրոպայում ընդունված չէ երթուղայինում տեղը զիջել

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 3 003 մարդ

 Այն հարցին, թե ինչու չեն զիջում տեղը ավելի թույլ մարդկանց, հենց իրենք եվրոպացիները պատասխանում են, որ իրենց մոտ ոչ ոք ինքը իրեն թույլ մարդ չի համարում: Եթե քեզ տեղ են զիջել, նշանակում է դու վատ տեսք ունես: Շատ վիրավորական է, եթե քեզ տեղ են զիջում:

 
 Եվրոպացի տատիկնեը և պապիկներն երթևեկում են հեծանիվներով, առավոտյան պարտաճանաչ դուրս են գալիս վազելու, մի խոսքով առողջ ապրելակերպ են վարում: Իսկ երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը ուզում է իր տեղը զիջել նրանց, վատ են զգում` մտածելով, թե դա ակնարկ է այն մասին, որ իրենք պետք է արդեն գնան բժշկի մոտ:


  Բայց դուք կհարցնեք: Իսկ այն մարդիկ, ովքեր իրոք հիվանդ են ի՞նչ անեն: Պատասխանը շատ պարզ է, այդպիսի մարդիկ իրենք կխնդրեն իրենց տեղ տալ: Պարզապես պետք է հիշել, որ մենք և նրանք տարբեր պատկերացումներ ունենք: