Փաշինյանը լուսավոր կետ է այսօրվա քաղաքական երկնակամարում . Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ Արման Նավասարդյան

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 699 մարդ




Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն Արտակարգ և
լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հաջողված է համարում անգամ տեխնիկական առումով:
Ըստ նրա՝ լավ անգլերենով ելույթ ունենալը ևս հաջողության գրավական է, որը միանշանակ ունենալու է հաջող շարունակություն:
«Այն հաջողված էր մի քանի առումներով. Նախ որ միջազգային հանրության ուշադրությունը, այդ թվում նաև քաղաքական շրջանակների, սևեռված է Նիկոլ Փաշինյանի վրա: Իզուր տեղը չէ, որ նա անվանվեց Տարվա մարդ»,- նկատեց Ա. Նավասարդյանը:
Վերջինիս կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը լուսավոր կետ է այսօրվա քաղաքական երկնակամարում:
Կարևորելով Հայաստանի վարչապետի հանդիպումները մի շարք երկրների ղեկավարների հետ՝ դեսպանը առանձնացրեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումը՝ շեշտելով, որ Փաշինյանի՝ Իրան սպասվող այցելությունը կարող է շրջադարձային լինել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական խնդիրների առաջ մղման առումով:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի վարչապետի մոտեցմանը՝ Ա. Նավասարդյանն այն բավականին հետաքրքրական համարեց:
«Մենք կարող ենք ասել, որ մեր նախկին երեք նախագահները դրա վրա մեծ ուշադրություն են դարձրել, այո,՛ այդպես է եղել, բայց ես երկու հանգամանք այստեղ կառանձնացնեմ. Առաջինը, մասնավորապես, երկու նախագահների ելույթները նկատի ունեմ միջազգային ֆորումներում, եղել են սիմետրիկ Ադրբեջանի հետ այն առումով, որ երկու պետություններն էլ ներկայացրել են այնպիսի ռեժիմ, որոնք շատ մոտ են եղել իրար՝ քրեաօլիգարխիկ, դեսպոտիկ և այլն, և այլն: Հիմա այս իշխանությունները Ղարաբաղյան հարցում անում են շեշտադրումներ՝ կենտրոնում դնելով այն հարցը, որ Արցախը համարվում է բանակցային կողմ»,- ընդգծեց բանախոսը:
Ա. Նավասարդյանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին անգամ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Հայաստանի վարչապետը խոսեց Նախիջևանի մասին

ԴԻՏԵԼ