«Քոչարյանին ընդհանրապես չի կարելի որևէ հարցում պաշտպանել։ Քոչարյանի ձեռքերն արյունոտ են 1991 թվականից․․․»․ Վահան Բադասյան

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 270 մարդ




Մեր  զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը․

Պարոն Բադասյան, Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը ծիծաղելի է։ Նա, ըստ էության, դրանով աջակցություն է  հայտնում Ռոբերտ Քոչարյանի՞ն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։
Ես կարծում եմ՝ եթե նույնիսկ Քոչարյանին սխալ են դատում, ընդհանրապես նրան զորակցություն հայտնել չարժե։ Ռուսներն ասում են՝ կա ինչի համար ծեծել, այսինքն` կա մի բան, որի համար կարելի է նրան ծեծել։
Քոչարյանի օրոք մենք ունեցել ենք քաղբանտարկյալներ, ունեցել ենք անօրեն դատվածներ, ունեցել ենք սպանություններ։ Քոչարյանին ընդհանրապես չի կարելի որևէ հարցում պաշտպանել։
Քոչարյանի ձեռքերն արյունոտ են 1991 թվականից, ես գիտեմ՝ ինչ եմ ասում։ Եթե ասածս հասնի Քոչարյանին, ինքն էլ գիտի՝ ինչ եմ ասում։ Ինձ համար հատկապես զայրացուցիչ է վերջերս Քոչարյանի գրքի շնորհանդեսը Ստեփանակերտում, որին մասնակցել են մի շարք անձինք, անունները չտամ, որոնք բոլորը ժամանակին եղել են կամ Ռոբերտ Քոչարյանի, կամ նրա զինակիցների հանցակիցները։
Եթե որևէ մեկը գա իմ դիմաց կանգնի ու ասի՝ այդպես չէ, ես նրանց մեկ առ մեկ կապացուցեմ ասածս, ճակառ առ ճակատ։ Նրանք հիմա մնում են Ռոբերտ Քոչարյանի հանցակից շարունակությունը, և հիմա նրանցից շատերը վախենում են, որ իրենց կենսագրությունից երևան կգա այն ամենը, ինչ իրենց կյանքի ընթացքում արել են:
Ես ցավում եմ, որ Վիտալի Բալասանյանը ժամանակին լինելով ազնիվ զինվորական, վերջին տարիներին վերածվել է իշխանությունների կցորդի և նրանց հանցագործությունների երգողն է դարձել։ Ցավ եմ ապրում դրա համար, քանի որ ինքն իսկապես հերոս է և բարոյական իրավունք չունի գովերգելու հանցագործներին։
Աղբյուր՝ lragir.am
ԵԹԵ ՆՐԱՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԻ , ՈՒՐԵՄՆ ԹՈՒՐՔՆ ԷԼ ՈՒՆԻ

ԴԻՏԵԼ