Ռիտա Սարգսյանն արձագանքել է վարչապետի լայվին

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 50 մարդ

loading...



 
Ռիտա Սարգսյանը «Փաստինֆո» լրատվականին մեկնաբանություն է տվել՝ կառավարական առանձնատան հետ կապված։
«Ինչ վերաբերվում է մեծ, ներկառուցված սառնարաններին, որոնց իմաստը չէին հասկացել Փաշինյանն ու իր կինը՝ մտածելով, թե այնտեղ կենդանիներ են պահվել՝ Ռիտա Սարգսյանը հայտնեց, որ այն հատուկ նախատեսված է եղել պահածոների համար, հիշեցնելով, որ այդ շարքից էր Արցախի նռան հյութը, որը դեռ անցյալ տարի Փաշինյանն ու Հայկ Մարությանը համտեսել և 10 շիշ խմել էին, դեռ մի բան էլ՝ ասել, էսքանն ինչ՞ է անելու»,-մասնավորապես ասել է Ռիտա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը իր մի հրապարակման մեջ գրել էր․

«Տիկին Ռիտան, Ղարաբաղից մնացած սովորույթի համաձայն, մեծ քանակով նռան հյութ է քամում, լցնում է շշերի մեջ եւ պահում սառնարանում։
Մի օր ապագա քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանը բացօթյա հատվածում երկար նստած՝ զրուցելիս են լինում, եւ, հավանաբար, սիրտները հյութ է ուզում՝ սառնարանում հայտնաբերում են տիկին Ռիտայի քամած նռան հյութերն ու 11 շշից 9-ը խմում»։
Աղբյուրը՝ http://medianews.site/96092/