«Հայ ասպետ» հեռուստախաղը ֆինանսավորելը նպատակահարմար չգտաք, բայց «Մել» ֆիլմի ու խեղկատակություն-ներկայացման համար գումար գտնվեց

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 702 մարդ

loading...



ՉԷ, ԴՈՒՔ ՉԵՔ ՄԵՂԱՎՈՐ, ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՂԱՎՈՐ, ՈՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ ԵՆՔ ԱՅՍ ԾԱՂՐԸ…
Բաց նամակի տրամադրություն չունեմ՝,անիմաստ եմ համարում, բայց տեղեկացնեմ, որ մեկ տարի առաջ, երբ դադարեցվեց տարեկան 1100 աշակերտ և 300 զինվոր մասնակից ունեցող «Հայ ասպետ» հեռուստախաղը, պատրվակվեց, որ այսուհետ մրցույթով է լինելու, նախարարը մի քանի անգամ անգամ ԱԺ-ում խոստացավ, թե շուտով մրցույթ կլինի…

Վերջին անգամ՝ մեկ ամիս առաջ, երբ հանդգնեցինք հարցնել՝ բա մրցույթն ի՞նչ եղավ, պաշտոնական պատասխան ստացանք, թե կառավարությունը դեռ պետք է ճշտի՝ նպատակահարմար գտնո՞ւմ է մանկական ինտելեկտուալ հեռուստախաղ ֆինանսավորելը, թե՞ ոչ…
Հա, հա, հա… Հռհռոցն անգամ չի սազի ձեր ցինիզմին։ Բա ձեր այդ «Մել» ֆիլմը կամ երեկվա այդ խեղկատակություն-ներկայացում կոչվածի ֆինանսավորումը կառավարության ո՞ր նիստում էր նպատակահարմար համարվել, պարոնայք, և ո՞րն է դրանց նպատակը, կամ մրցույթ անցկացրի՞ք դրանց ֆինանսավորման համար։ Դե, պատասխանեք, թե՞ նպատակահարմար չեք գտնում պատասխանել։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1320795201432791&id=100005069707244