Վանեցյանին շատ ճոխ և գեղեցիկ մեքենա են նվիրել

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 4 611 մարդ




ԱԱԾ պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց, Արթուր Վանեցյանը սկսեց շրջել նոր Toyota Lande Crauser մակնիշի մեքենայով։

Politik.am-ի տեղեկություններով՝ մեքենան Արթուր Վանեցյանը չի գնել իր անձնական միջոցներով, այլ նվեր է ստացել։

Մեր նույն աղբյուրի փախանցմամբ մեքենան գնվել է Հայաստանում և Ռուսաստանում զրահապատվել է, որից հետո միայն շահագործման է հանձնվել Արթուր Վանեցյանին։ Toyota Lande Crauser մակնիշի նոր մեքենան Հայաստանում արժե մոտ 80 հազար դոլար, իսկ տվյալ մոդելի ամբողջական զրահապատումը ՌԴ-ում արժե ավելի քան 115 հազար դոլար։

Ճշտելու համար, թե ի՞նչ արժեքով է գնվել մեքենան և ու՞մ կողմից է  նվիրվել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, Politik.am-ը հարցում ուղարկեց ԱԱԾ մամուլի ծառայությանը։

ԱԱԾ մամուլի կենտրոնից մեր հարցման պատասխանում նշվում էր․«Ի պատասխան Ձեր 21.12.2018թ. հարցմանը՝ ՀՀ ԱԱԾ-ի կողմից շահագործվող 001 ՏՏ 02 պետհամարանիշի Toyota Lande Crauser մակնիշի ավտոմեքենայի վերաբերյալ, հայտնում ենք, որ այն զրահապատ վիճակում, «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ի կողմից անհատույց, անժամկետ տրամադրվել է ՀՀ ԱԱԾ-ին»: Մեքենայի և զրահապատման արժեքի մասին ԱԱԾ-ից տեղեկատվություն չէին տրամադրել։

Ընկերությունը, որը անհատույց, անժամկետ  մեքենա է տրամադրել ԱԱԾ պետին, պատկանում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հորը՝ Գագիկ Վանեցյանին։ ԱԱԾ տնօրենի հայրը ընկերության բաժնետոմսերի 60 տոկոսի սեփականտերն է։