Կարմիր կովը կաշին չի փոխում կամ վատ պարողին ինչն է խանգարում... Արմեն Դանիելյան

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 4 182 մարդ




 

Կարմիր կովը կաշին չի փոխում կամ վատ պարողին ինչն է խանգարում... Ոմանք այդպես էլ հպարտություն չունեցան հրաժարվել պաշտոններից, քանի որ նույնիսկ իրենց վարդագույն երազներում չէին կարող բարձր պաշտոների հավակնել։ Գաղտնիք չէ, որ նրանցից շատերը՝ մանվելի հայտնի ամառանոցում գինարբուքների է մասնակցել։ Ով չգիտի, թող իմանա, որ դեռևս գործող շատ պաշտոնյաներ առնվազն տարին մեկ անգամ հրավիրատոմսով հրավիրվել են մանվելի Արշալույսի ամառանոցը՝ նրա ծննդյան տարեդարձին։ Միայն պետք է պատկերացնել, թե ինչ գերթանկարժեք նվերներ է ստացել տուշոնկայի մեծ սիրահար մանվելը։ Հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ իրավապահ, մեկը մյուսին հերթ չտալով իրենց նվիրական բաժակաճառերով փորձել են արժանանալ մեծն մանվելի ուշադրությանը... քանի որ նա համարվում էր ամենակարող... 
     Հիմա նույն այդ պաշտոնյաներն ինչ բարոյական իրավունք ունեն մանվելին ինչ֊որ բանում, այդ թվում՝ հանցագործության մեջ մեղադրելու... հեռու չէ այն օրը, երբ նույն մանվելը «մեղադրելու է» հենց իրեն մեղադրող և թանկարժեք նվերներ ընծայած մեղադրողներին։
     Հ.Գ. Օբյեկտիվորեն կարող է հարց առաջանալ, թե որտեղից այդ մասին գիտեմ։ Շուրջ հինգ տարի ստացել եմ նման հրավիրատոմսեր, բայց չեմ մասնակցել այդ խնջույք֊խրախճանքներին, քանզի կեղծավորությունից և քծնանքից հեռու մարդ եմ եղել և մնում

ԴԻՏԵԼ