Նիկոլ Փաշինյանը միացել է Էդմոն Մարուքյանի ուղիղ եթերին

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 8 976 մարդ




«Փորձում եմ այս ամենին հումորով վերաբերվել, վերջին հաշվով կիրակի երեկո է»: Այս մասին ֆեյբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին:
Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստանի» դեմ մեծ հակաքարոզչություն է իրականացվել, կիրառվել են մեծ ռեսուրսներ՝ ԶԼՄ-ներ, ֆեյքեր:
«Մի հարձակում է սկսվել մեր դեմ, մարդիկ զանգում են ասում են՝ էս ինչ ա եղել: Երկրի խնդիրներն ու մարտահրավերները թողել են, ընկել են մեր հետևից: Պատերա՞զմ ենք մեզ հայտարարել: Մոռացե՞լ եք՝ մենք ով ենք, դուք՝ ով: Կմաշնե՛ք ձեզ»,-ասում է Մարուքյանը: Ապա «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը օգտատերերին ներկայացնում է, թե որտեղից են գալիս այս «պատերազմի» հիմքրեը: Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվեղ մեծ դեբատից: Գագիկ Ծառուկյանը չի մարսել դեպատը:
Ի դեպ ուղիղ եթերի ժամանակ մեզ հաջողվեց նկատել, որ Փաշինյանը միացել է Էդմոն Մարուքյանի ուղիղ եթերին: