Ես հպարտ եմ իմ պապայով». Մարիամ Փաշինյան

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 14 393 մարդ




  2017 թվականին Նիկոլ Փաշինյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում անցկացրած քարոզարշավի ընթացքում մի գաղտնիք է բացահայտել: Նա ասել է, թե որտեղ է թաքնված եղել, երբ 2008 թվականի մարտի 1-ից հետո ընդհատակում էր:

«Շամպայն» կոչվող թաղամասի շենքերից մեկի բակում Փաշինյանը հայտարարել է, որ չորս ամիս ապրել է հենց այդ շենքում։ «2009 թվականին ընդհատակում գտնվելու ընթացքում ես չորս ամիս ապրել եմ ձեր շենքում, եւ դուք չեք իմացել այդ մասին»,– բարձրախոսով պատմել է նա:

Նիկոլ Փաշինյանը շուրջ մեկուկես տարի ընդհատակում մնալուց հետո 2009 թվականի հուլիսի 1–ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, ձերբակալվել է, այնուհետեւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման, իսկ 2011-ին համաներմամբ ազատ արձակվել: