10 գիրք ձմռանը կարդալու համար
Загрузка...
Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:
Այս նյութը կարդացել է 4 909 մարդ
1. Կելլի Տեյլոր «Դեպի տուն Ամանորին»

2. Կեվին Ալան Միլն «Ամանորյա պարկը»

Աարոնը և Մոլարը վաղուց չեն հավատում Սանտային, սակայն ամեն տարի պնդում են, որպեսզի ամբողջ ընտանիքով գնան առևտրի կենտրոն և Սանտային տան նվերների ցուցակը: Սակայն այս անգամ Սանտան, որպես նվեր առաջարկում է ոչ թե խաղալիքներ, այլ այն, ինչի մասին նրանք չէին կարող անգամ երազել և փոխարենը խնդրում է օգնություն ամանորյա հրաշք իրագործելու համար:
3. Լիյա Ֆլեմինգ «Ձմեռվա երեխաները»

Նորան և իր որդին գտվում են սննկացման եզրին, դրա համար ձմռան տոների ժամանակ սենյակներ են վարձակալությամբ տալիս: Այրի Կեյը մտածում է, որ այստեղ հանգիստ ապաստան է գտել, սակայն տանը տեղի է ունենում ինչ-որ անբացատրելի բան: Նրա փոքրիկ դուստրը` Իվին, մատնվելով անուշադրության, որոշում է գնալ անտառ, իսկական Ամանոր փնտրելու համար:
4. Թոմաս Մայն Ռիդ, Անատոլ Ֆրանս, Գիլբերտ Կիտ Չեստերտոն և ուրիշներ «Օտարերկրյա գնողների ամանորյա պատմությունները»

Մեկ գրքի մեջ հավաքվել են Գրիմ եղբայրների, Ջորջ Մակդոնալդի, Գի դե Մոպասսանի և ուրիշների ստեղծագործությունները: Պատմություններ Ամանորի, հրաշքներին նկատմամբ հույսի և հավատի մասին:
5. Շեյլա Նորտոն «Օլիվեր կատուն, ով փրկեց Ամանորը»

Ամանորին քիչ ժամանակ էր մնացել և Ջորջն ու իր կատուն մնացել էին առանց տանիքի իրենց գլխի վերևում, իսկ Բրումֆորդը` առանց պանդոկի և տոների համար նախատեսցած սենյակի: Օլիվերը գիտակցում է, որ ուղղակի պարտավոր է փրկել տոնը: Այժմ ամենինչ իր թաթերում է:
6. Լորա Լոկինգթոն «Ամանորյա թխվածք»

Հեգնական և շատ ժամանակակից հեքիաթ է: Պոպիին Ամանորի նախօրեին իրեն շատ միայնակ էր զգում: Բայց ամենինչ փոխում է հրավերը հինավուրց ամրոց: Այնտեղ նրա հետ տեղի են ունենում մեկը մյուսի հետևից անհավատալի իրադարձություններ: Անգլիացի Մոխրոտիկի կյանքի մասին հեքիաթը տարվա ամենակախարդական տոնի նախօրեին կդարձնի Ձեզ մի փոքր ավելի երջանիկ:
7. Ջեկ Կենֆիլդ, Մարկ Վիկտոր Խանսեն, Էմի Նյումարկ «Հավի ապուր հոգու համար. 101 ամանորյա պատմություն»

Որևէ մեկը Ամանորին ստանում է նվերներ, իսկ մյուսները`ծնողներ: Տղան ապրեց կորստի վիշտը, սակայն շարունակում է տալ սեր: Ընտանեկան գաղտնիքները կապում են կանանց մի քանի սերունդներ: Այս և այլ զարմանալի պատմություններ, որոնցից դուք չեք կարող պոկվել:
8. Գեյլ Ֆորման, Ջեննի Խան, Հոլլի Բլեկ և ուրիշներ «12 պատմություն իրական սիրո մասին»

Զվարճալի, ռոմանտիկ և անսպասելի պատմություն այն մասին, որ երբեք ուշ չէ սիրահարվել: Սրանք բոլորը սիրո մասին են և հիմա դուք ունեք 12 հիանալի պատճառ սիրահարվելու համար`Նյու Յորքում կամ Հյուսիսային բևեռում, մանկության ընկերոջը կամ գեղեցիկ անծանոթին:
9. Դոննա Վանլիր «Ամանորյա կոշիկներ»

Սա պատմություն է երկու շատ տարբեր մարդականց մասին, որոնց ճակատագրերը մի անգամ հատվում են Սուրբ Ծննդյան նախօրեին: Նրանցից մեկը փնտրում է միջոց ընտանիքը հետ բերելու համար, որին երկար ժամանակ ուշադրություն չէր դարձնում, նույն ժամանակ մյուսի ընտանիքը փորձում է հաշտվել մոր և կնոջ կորստի հետ:
10. Ջոն Գրին, Լորան Միրակլ, Մորիս Ջորնսոն «Թող ձյուն գա»

Անսպասելի շատ ձյուն է գալիս և բոլորը այդ եղանակին մնում են տանը: Միայն խիզախ աջիկն է դուրս գալիս և գնում է մի փոքրիկ ճաշարան: Նա չէր էլ գիտակցում, որ իր քայլը իրադարձությունների շղթայի առաջին օղակն էր, որը կփոխի շատերի կյանքը