Ամենաառեղծվածային կորած քաղաքաները

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 215 մարդ




 Մարդկանց հաճախ թվում է, որ անցյալում ամեն ինչ ավելի լավ էր ու առեղծվածային, քան ներկայում, իսկ մեր նախնիները տիրապետել են որոշ գաղտնի գիտելիքների, որոնք մոռացվել են: Այս ենթադրությունները փաստում են հնեաբանների կողմից բացահայտված մի քանի կորած քաղաքները, որոնց գոյության մասին ոչ ոք չի իմացել:
  Infoman.am-ը ձեզ է ներկայացնում կորած քաղաքների ցուցակը, որոնք վաղուց մոռացված էին բոլորի կողմից, մինչև բացահայտվելը:

Պավլոպետրի, Հունաստան

 Ցանկացած կորած քաղաքի մասին հիշատակումից մեր մտքին գալիս է Ատլանտիդան: Ճիշտ է, Ատլանտիդայի գոյության մասին ոչ մի փաստ չկա, բայց հիմա արդեն հայտնի է, որ Ատլանտիդայի բախտին բազմաթիվ անտիկ քաղաքներ են արժանացել՝ անցնելով ջրի տակ: Պավլոպրետին հիմնադրվել է Հին Հունաստանում դեռ քարե դարում և գոյատևել է մինչև մոտավորապես մթա 1000 թվականը:Այս քաղաքի հայտնաբերումն ուսումնասիրությունների հարուստ աղբյուր տվեց հնեաբաններին, ովքեր կարողացան ավելի լավ պատկերացում կազմել այդ ժամանակվա ապրելակերպի մասին:
 Բանն այն է, որ այլ անտիկ քաղաքները, որոնք չէին լքվել ու հասել են մինչև մեր ժամանակները, բազմիցս վերակառուցվել են, իսկ Պավլոպետրին մնացել է պահպանված՝ սերունդների համար: Քաղաքը անցել էր ջրի տակ` ծովի մակարդակի բարձրացման և երկրաշարժերի արդյունքում` ցամաքի մակարդակի իջեցման արդյունքում: Հաշվի առնելով, որ ծովի մակարդակը պարբերաբար փոփոխվում է, ապա կարելի է ենթադրել, որ ծովի հատակը մեզ դեռ շատ նման անակընկալներ կմատուցի և դեռ բազմաթիվ կորած քաղաքներ կան, որոնք հնարավոր է նույնպես մի օր գտնվեն:

Ժայռի ամրոցը, ԱՄՆ

 ԱՄՆ-ի ներկյաիս տարածքի հարավ-արևմտյան հատվածում է բնակվել բնիկ ամերիացիների Պուեբլո ցեղը, որն իր անունը ստացել է իրենց գյուղերի՝ Պուեբլոների շնորհիվ: Պուբլո ցեղի ներկայացուցիչներն ապրում են մինչ օրս: «Ժայռի ամրոցը» կառուցվել է Անասազի կազմավորման ոսկե դարում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս ճարտարապետական շինությունների մեծ մասը կառուցվել է մոտավորապես 1200 թվականին և լքվել է մոտ մեկ դար անց:
  Այն լքված էր ու անհայտ մինչև 1888 թվականը: Ռիչարդ Ուաթերիլը, Չարլզ Մեյսոնն ու Ուտե ցեղի հնդկկացի Ակովիտզը փնտրում էին կորած անասուններին, երբ պատահաբար հայտնաբերեցին պատմամշակութային այս հուշարձանը: Նրանց պատահական հայտնագործությունը դարձավ Հյուսիսային Ամերիկայի տարածքում հայտնաբերված ամենախոշոր ժայռային կառույցը: Իրականում «Ժայռի պալատ» անունը այդքան էլ չի համապատասխանում կառույցի իրական նշանակությանը, քանի որ այն իրենից ներկայացնում է փոքրիկ գյուղ, ոչ թե պալատ: Հստակ հայտնի չէ, թե ինչու են տեղաբնակները ժամանակին լքել այս բանակավայրը:

Ակրոտիրի, Հունաստան

 Մինոական քաղաքակրթության` Մինոս արքայի անունով կոչված, առեղծվածային քաղաքներից մեկը Ակրոտիրին է, որը գտնվում է Սանտորինի կղզու վրա, որտեղ գտնվում է նաև Թերա հրաբուխը: Ըստ երևույթին հենց այս հրաբուխի ժայթքումն էլ կործանել է Ակրոտիրին՝ մոտավորամես մթա 1600 թվականին: Այդ ժայթքումը մարդկության պատմության խոշորագույն տարերային աղետներից մեկն է եղել:
 Ակրոտիրին հայտնաբերվեց է 1967 թվականին: Հայտնաբերվեցին մինչև երեք հարկ ունեցող շենքեր, ճարտարապետական նախագծով կառուցված թաղամասեր, ջրամատակարարման համակարգ, որը մարդկանց տաք և սառը ջուր էր հասցնում և այլն:

Թիքալ, Գվատեմալա

 Մայաների Թիկալ քաղաքը մի ժամանակ Մայաների թագավորության մայրաքաղաքներ էր: Այն բնակեցված էր մթա 200-900 թվականներին, բայց հետո լքվեց բնակիչների կողմից: Շնորհիվ նրան, որ այն հիանալի է պահպանվել, շատ բան հաջողվեց իմանալ մայաների կյանքի, մշակույթի, մայաների արքաների և քաղաքակրթության մասին: Հետազոտությունները ցույց են տվել, որ հասունացել էր մի պահ, երբ քաղաքան այլևս չէր կարողանում կերակրել իր բնակիչներին և այն աստիճանաբար սկսեց լքվել և ի վերջո լրիվ դատարկվեց:
  Թիկալը հայտնաբերվեց առաջին կազմակերպված արշավի ժամանակ՝ 1848 թվականին և այն ինչ գտավ արշավախումբը, հետագայում դարձավ աշխարհում հայտնաբերված խոշորագույն պատմամշակութային հուշարձաններից մեկը, որտեղ կարելի է տեսնել մինչև 70 մետր բարձրություն ունեցող բուրգեր, արքայական պալատներ, կրոնական համալիրներ:

Թիմգադ, Ալժիր

Թիմգադը իդեալականորեն համապատասխանում է արկածային ֆիլմերից մեզ հայտնի կորած քաղաքների կարծրատիպերին: Այն հիմնադրվել է Հռոմեական կայսրության փառքի գագաթնակետում՝ Տրայան կայսեր օրոք և վերածվել է խոշորագույն առևտրային հանգույցի: 5-րդ դարում լքվելուց հետո, այն շուտով վերածվեց քրիստոնեության խոշորագույն կենտրոնի, բայց այն վերջանականապես լքվեց 7-րդ դարում՝ վանդալների կործանարար արշավանքից հետո:
 Տարիների ընթացում քաղաքը թաղվեց Սահարա անապատի ավազների տակ և այդպես մնաց մոտ 12 դար շարունակ, մինչև այն չհայտնաբերեցին 1881 թվականին: Այժմ, այս քաղաքի փլատակները հարուստ տեղեկություններ են տալիս գիտնականներին աֆրիկյան գավառների կյանքի մասին: Քաղաքի փողոցները կառուցված են իդեալական ճշգրտությամբ, պահպանվել են նաև Տրայան կայսեր պատվին կառուցված կամարը, բաղնիքները, ինչպես նաև Յուպիտերի տաճարը: Ընդ որում, այս տաճարը նույնքան մեծ է, ինչքան Հռոմի պանթեոնում գտնվող Յուպիտերի տաճարը, ինչը ցույց է տալիս քաղաքի ժամանակին ունեցած կարևորությունը:

ԴԻՏԵԼ