Համաներմամբ ազատ արձակվեց նաև Հրաչյա Հարությունյանը

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 4 389 մարդ




 Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյան համաներմամբ ազատ է արձակվել։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանը։

 
 «Աննկարագրելի զգացողություններ ունեմ, հազիվ պրծանք։ Վերջին թղթերն եմ ստորագրում ու դուրս գամ»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ 2013 թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017 թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան պատժի մնացած մասը կրելու համար:

ԴԻՏԵԼ