Ամենագեղեցիկ ռեստորանային ուտեստները

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 796 մարդ




«Այգու կարմիր պտուղներ» ուտեստը մատուցվում է իսպանական Ռենտերիա քաղաքում գնտվող «Mugaritz» ռեստորանում, որի գլխավոր խոհարար Անդոնի Լուիսից մի քանի տարի պահանջվեց, որպեսզի կարողանա ստեղծի հատապտուղներից և բազուկից պատրաստվող այս պղպջակավոր դելիկատեսի բաղադրատոմսը վերջնականապես կազմելու համար։

Փարիզյան «Pierre Gagnaire» ռեստորանում մատուցվում է «Քամու բյուրեղ» անվամբ այս ուտեստը, որը պատրաստվում է բեզեյից, որին գլխավոր խոհարար Պյեր Գանյերը ջուր և շաքար ավելացնելով ավելի օդային է դարձնում։
 
Ֆրանսիական Լագիյոլ քաղաքում գտնվող «Michel Bras» ռեստորանի գլխավոր խոհարար Միշել Բրասը կախված տարվա եղանակից` ընտրում է բանջարեղենների, խոտաբույսերի, ծաղիկների և սերմերի տարբեր համադրություններ, որոնց մեջ մտնում է մոտ 60 անվանում, որպեսզի պատրաստի իր հեղինակած «Գարգույու» կոչվող այս գեղեցիկ աղցանը։

«Արմավենու միջուկ» կոչվող այս հրաշքը մատուցվում է Չիկագոյի «Ainea» ռեստորանում։ Այս ուտեստի հեղինակը 2002 թվականին աշխարհի լավագույն երիտասարադ շեֆ խոհարար ճանաչված Հրանտ Ահատցն է։ Ուտեստը մատուցվում է հինգ մասով`  5 արմավենու կտոր՝ 5 տարբեր միջուկներով։
 
Նյու Յորքում գտնվող «Momofuku Ko» ռեստորանում Փիթեր Սերպիկոյի այս ախորժալի ուտեստը պատրաստվում է 48 ժամ շարունակ Sous Vide կոչվող վակումային տեխնոլոգիայով։
 
«by José Andrés» ռեստորանում, որը գտնվում է Լոս Անջելեսում, ցանկության դեպքում կարող եք պատվիրել «Միդիաները՝  մարինադում» կոչվող այս գեղեցկությունը։ Ռեստորանի գլխավոր խոհարար Խոսե Անդրեասը մարինացնում է միդիաները քացախի մեջ, դրանց տալով պղպեղի բուրմունք և մատուցում այն մետաղյա տարրայով։

«L`Arpège» ուտեստը մատուցվում ե Կալիֆորնիայի Լոս Գատոս քաղաքում գտնվող «Manresa» ռեստորանում։ Գլխավոր խոհարար Դեվիդ Քինչը կրկնօրինակել է փարիզյան L`Arpège ռեստորանի բաղադրատոմսով պատրաստված հավկիթը: Հավկիթի դեղնուցն եփվում է քացախում, այնուհետև սերուցքում, իսկ այնուհետև սիրոպում։
 
«Ձնով համեմված ձուկ» կառաջարկեն ձեզ Տոկիոյի «Aronia de Takazawa» ռեստորանում, որտեղ ընդամենը երկու սեղան կա, սակայն այստեղ մատուցվում են յուրահատուկ ուտեստներ։

«Ձնային ծովախեցգետնի տապակա» կգտնեք մեկ այլ ճապոնական ռեստորանի մենյուի մեջ։ «Nihonryori Ryugin» ռեստորանի գլխավոր խոհարար Սեյջի Յամամոտոն իր այլ զարմանահրաշ ուտեստներից բացի պատրաստում է նաև այս հրաշքը, որը նա եփում է հինգ ժամ շարունակ՝ գոլորշու վրա։
 
Թերևս ամենայուրահատուկն այս ցուցակում այսպես կոչվող «Կիբեր ձուն» է, որի հեղինակն Իտալիայի Ռիվոլի քաղաքի «Combal.Zero» ռեստորանի գլխավոր խոհարար Դաոաիդե Սկաբինն է։ Այն իրենից ներկայացնում է պոլիէթիլենային փաթեթի մեջ մատուցվող ձկնկիթ:
 

15 հետաքրքիր փաստ ԱՄՆ նախագահների մասին

Վերջին շրջանում ամենաքննարկվող թեման է` ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունը, սակայն մինչև նրան անցնելը ձեզ ենք ներկայացնում փաստեր նախկին 44 նախագահների մասին:

10 փաստ Հռոմի մասին

Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է և նա եղել է Իտալիայի հին մայրաքաղաքը: Հռոմը մեկ անգամ չէ, որ կոչվել է Հավերժական քաղաք:

Հետաքրքիր փատեր գովազդի և մարքեթինգի մասին

Մարքթինգը և գովազդը ներկայումս համարվում են ամենաարագ զարգացող գիտություններից, սակայն քչերը գիտեն, երբ է ստեղծվել առաջին գովազդը կամ այլ հետաքրքիր փաստեր կապված գովազդի հետ:

Որտեղ չարժե հանգստանալ 2017 թվականին և ուր արժե գնալ` դրանց փոխարեն

Եթե 2017 թվականին ցանկանում էիք գնալ Լոնդոն` Բիգ Բենը տեսնելու, ապա չի ստացվի, այն փակվելու է: Դրա փոխարեն կարելի է գնալ Պրահա, այնտեղ նույնպես կան հինավուրց գեղեցիկ ժամացույցներ:

8 իրեր, որոնք 2017 թվականին նորաձևությունից դուրս կգան

2016թ.-ին մեր կողմից այդքան սիրված իրերը նորաձևությունից դուրս են գալիս, իսկ ի՞նչ իրեր են գալիս դրանց փոխարինելու:

Պարզվում է, որ նախաճաշին պաղպաղակ ուտելը մեզ դարձնում է խելացի

Նախաճաշին պաղպաղակ ուտելը դարձնում է մեզ խելացի: Ճապոնացի հետազոտողները պարզել են, թե ինչն է դրան հանգեցնում:

Հետաքրքիր փաստեր ռեստորանների մասին

Բոլորն էլ սիրում են համեղ ուտել և լավ ժամանակ անցկանցնել իրենց ընկերների հետ, սակայն քչերը գիտեն, որ աշխարհում գոյություն ունեն այսպիսի ռեստորաններ:

Փարիզում ամբողջ հասարակական տրանսպորտը դարձել է անվճար` մեկ պարզ պատճառով

Նույնիսկ նման գեղեցիկ և ռոմանտիկ քաղաքին, ինչպիսին Փարիզն է կարող է սպառնալ իրական էկոլոգիական աղետ: