«Նպաստներն ու թոշակները միանգամից կբարձրանան 10.000 դրամով». վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 3 390 մարդ




ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադարձավ նաև կենսաթոշակների ու նպաստների բարձրացման հարցին. «ՀՀ-ում այլևս չպետք է լինի պարենային գծից ներքև թոշակառու կամ նպաստառու: Մինչև էսօր ունենք 21 հազար թոշակառու ու 63 հազար նպաստառու, որոնց ստացածը ցածր է պարենային գծից:

 
 Որոշել ենք շուրջ 85 հազար այսպիսի կատեգորիայում գտնվողների նպաստներն ու թոշակները միանգամից բարձրացնել 10 հազարով, որպեսզի պարենային գծից էս կողմ չլինեն, որպեսզի ՀՀ-ում, կներեք բառի համար, սովալլուկ թոշակառու կամ նպաստառու չլինի: Չի նշանակում, թե սա բավարար է, բայց առնվազն ապահովում ենք, որպեսզի նրանց ստացած ամսական եկամուտը երաշխավորված բարձր լինի պարենային գծից»,- հայտարարեց Փաշինյանը:

ԴԻՏԵԼ