12 ֆիլմ` տղամարդկանց առավել լավ հասկանալու համար

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 2 612 մարդ





1. Ավտոմրցաշար, 2013


20-րդ դարի 70-ական թվականները համարվում են ոսկե ժամանակաշրջան «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի համար: Այն ժամանակ անվտանգությունը և տեխնոլոգիան առաջին տեղում չէին: Մասնակիցներն ամեն անգամ կարող էին վնասվել, սակայն համակերպվել էին ռիսկի հետ: Հենց այդ ժամանակ տեղի ունեցավ երկու հակառակորդների բախումը` անգլիացի Ջեյմս Հանթի և ավստրալիացի Նիկի Լաուդի միջև: Ֆիլմը այն մասին է, թե որքան կարևոր է տղամարդու համար լինել հաղթող, որքան կատաղի են նրանք մրցակցում և ինչ գին են պատրաստ վճարել հաղթանակի համար:
2. Գիշերվա սեփականատերերը, 2007


Բոբբի Գրինը գտնվում է բարդ իրավիճակում, նա ղեկավարում է գիշերային ակումբը, որի սեփականատերը սերտորեն կապված է գանգստերների հետ: Միևնույն ժամանակ նա թաքցնում է, որ իր եղբայրն ու հայրը ոստիկաններ են: Իրավիճակը կսրվի, երբ Բոբբին իմանա, որ իր հարազատներին վտանգ է սպառնում: Երբ տղամարդը զգում է պարտքի և վրեժխնդիր լինելու զգացում, նրան ոչինչ չի կանգեցնի` արդար պայքարում: Ուժեղ հանցագործական դրամա դժվար ընտրության, իր գործողությունների և ընտանիքի համար պատասխանատվության մասին:

3. Գնացք դեպի Յումա, 2007


Խոսվում է աղքատ ֆերմերի մասին, ով հանուն փողի որոշում է վտանգավոր հանցագործ Բեն Ուեյդին թաքուն նստեցնել դեպի Յումա գնացող գնացքը: Սակայն Ուեյդի հավատարիմ խմբավորումը իմանում է դրա մասին և պատրաստվում են փրկել իրենց առաջնորդին: Երբեմն տղամարդիկ` ընտանիքի առջև հերոս մնալու հնարավորությունը վեր են դասում անձնական սեփականությունից և նույնիսկ իրենց սեփական կյանքից, նրանց պետք է պահպանել պատիվը: Ֆիլմ` փոքր մարդու խիզախության մասին:

4. Ամենախմած տարածքն աշխարհում, 2012


Ամենախմած տարածքն աշխարհում, դա աշխարհի ամենաթաց տարածքն է: Եթե ելնենք օրիգինալ գրքի անվանումից` հեղինակի պապիկի հիշողությունն է, որի հիման վրա էլ նկարահանվել է ֆիլմը: Իշխանությունն ու փողը տղամարդու վրա տարբեր կերպ են ազդում, եղբայրներից մեկին դա շփոթեցնում է, սակայն ընտանիքի մյուս անդամները միշտ պատրաստ են ճիշտ որոշում կայացնել և անգամ կյանքը տալ եղբոր համար:

5. Հանգուցյալները, 2006


Երկու թշնամիներ են, ովքեր իրար անձամբ չեն ճանաչում: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է արտաքինից ուժեղ տղամարդկանց լինում դժվար տանել իրենց բեռը և որ նրանք նույնպես օգնության կարիք են ունենում:

6. Ցանկացած գնով, 2016


Երկու եղբայր որոշում են թալանել տեղական մի քանի բանկ, որոնք երկար տարիներ «կթում են» հասարակ մարդկանց: Եղբայրները պատրաստ են անել ամեն բան, որպեսզի փոխեն իրենց ընտանիքի կյանքը, որը երկար տարիներ ապրել է աղքատության մեջ: Երբեմն կյանքը կոտրում է անգամ ամենահպարտ տղամարդկանց, սակայն ոմանք չեն կարողանում զիջել և փորձում են ճակատագրից վրեժխնդիր լինել, բայց ոչ միշտ օրինական ձևով:

7. Հիասքանչ յոթնյակը, 2016


Ֆիլմը պատմում է յոթ խիզախ տղամարդականց մասին, ովքեր պաշտպանում են փոքրիկ քաղաքի բնակիչներին, որին գողերի ավազակախումբը վախի մեջ է պահում: Սա գլուխգործոց չէ, սակայն շատ որակով մարտաֆիլմ է: Երբ վնասում են թույլերին ու ազքատներին, այս տղամարդիկ չեն կարողանում դրան ուշադրություն չդարձնել, նրանք կիրականացնել իրավախախտ կռիվ, որովհետև ուրիշ ձև չեն կարող վարվել:

8. Խոր ջրային հորիզոն, 2016


Ֆիլմը պատմում է սարսափելի վթարի մասին, տեղի ունեցած «Խոր ջրային հորիզոն» նավթային պլատֆորմում 2010 թվականին: Մեզ ցույց են տալիս, թե ինչպես են հասարակ մարդիկ արիաբար պայքարում ոչ միայն իրենց, այլ նաև սարսափելի աղետի մեջ ընկած իրենց գործընկերների կյանքի համար: Ֆիլմը սարսափեցնող իրատեսական է նկարահանված ,որը ևս մեկ անգամ ստիպում է հիանալ այդ մարդականց օրինակելի հերոսությամբ:

9. Կնոջ հոտը, 1992


Գնդապետ Ֆրենկ Սլեյդը Շնորհակալության տոնի համար հատուկ ծրագրեր ունի, նա ցանկանում է մեկնել Նյու Յորք և այնտեղ ծախսել իր ամբողջ խնայողությունը: Սակայն Ֆրենկը կույր է և դրա համար նա ստիված է լինում իր հետ վերցնել մի երիտասարդ տղայի`Չարլիյին, ում վարձակալել են Ֆրենկի հարազատները, որպեսզի նա հոգ տանի Ֆրենկի մասին: Տղամարդիկ այնպես, ինչպես և մենք կարող են հայտնվել փակուղիում, որը նրա համար կյանքն է ստեղծել, սակայն սերն ու ընկերությունը միակ դեղամիջոցներն են, որոնք կարող են վերականգնել նրա գոյության իմաստը:

10. Ջոննի Դ., 2009


Ջոն Դիլլինջերը` լեգենդար բանկ թալանող է, ով ապրում է Ամերիկայում` Մեծ դեպրեսիայի ժամանակահատվածում: Ճնշված քաղաքացիները նրան համարում էին հերոս, իսկ ՀԴԲ-ի գործակալները` համար մեկ թշնամի: Իրական տղամարդիկ գործում են հանուն արդարության և ոչ միշտ է կարևոր, թե ինչ եղանակով են դրան հասնում: Վառ, դինամիկ ֆիլմ է, հիանալի մթնոլորտային երաժշտությամբ: Նայվում է մեկ շնչով:

11. Նոկդաուն, 2005


Գերծանրքաշային բռնցքամարտիկ Ջիմ Բրեդդոկը կրեց մի քանի խոշոր պարտություն և ստիպված էր թողնել սպորտը, սակայն շատ շուտով բախտի բերմամբ նա վերադառնում է ռինգ: Բրեդդոկը հաղթում է մրցակցին և ստանում է աշխարհի չեմպիոնի կոչում, այդպես սկսվում է նրա աստղային կարիերան: Եթե տղամարդն ունի իրեն սիրող ընտանիք, նա կանի ամենինչ, որպեսզի նրանք երբեք և ոչնչի կարիք չունենան: Նա նույնիսկ անում է անհնարինը: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա:

12. Հրաշք Գուտզոնի վրա


2009 թվականի հունվարի 15-ին 1549 թռիչքի կապիտանը` Չեսլի Սալլենբերգերը իրականացրեց A320 ինքնաթիռի վթարային վայրէջք` Նյու Յորքի Գուդզոնա գետի վրա: 155 ուղևորներից ոչ-ոք չտուժեց: Չնայած Սալլիյի անզուգական հերոսության սկսվեց հետազոտության, որը հանդիսացավ սպառնալիք` նավապետի ողջ կարիերայի համար: Նույնիսկ պարկեշտ մարդուց բյուրոկրատիան կարող է ստեղծել մեկուսացված մարդ: Ֆիլմը մարդու տոկունության մասին է, ով հրաշք գործեց:

ԴԻՏԵԼ