«Ես անտանելի հիասթափություններ ու սթրեսներ եմ ապրել». Նիկոլ Փաշինյան

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 4 284 մարդ

«Կոռուպցիայի հետ առնչություններ ունեցած ու թաթախված որևէ պաշտոնյա չի կարող ՀՀ-ում պաշտոն զբաղեցնել, երկրորդ՝ արյան հետ առնչություն ունեցած որևէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ, երրորդ՝ կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տվածները չեն կարող աշխատել»,- ԱԺ իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով կադրային քաղաքականության և այլ քննադատություններին, վարչապետի թեկնածուն շեշտեց. «Ես անտանելի հիասթափություններ ու սթրեսներ եմ ապրել, երբ եղել են մարդիկ, ովքեր հանդես գալով որպես հեղափոխության սկզբունքային, ամենամաքուր պաշտպան, մի քանի շաբաթվա մեջ քանդուքար են եղել… Լավ է, որ քննադատում են, բայց էն, ինչ անում ենք, դրա փորձը ոչ ոք չունի, դուրս է բոլոր տեսություններից: Այն, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, նախկինում երբեք տեղի չի ունեցել»: