15 հետաքրքիր փաստ ԱՄՆ նախագահների մասին

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 4 580 մարդ




 1. Աբրահամ Լինքոլնը եղել է ԱՄՆ նախագահներից միակն, ով ունեցել բար ունենալու լիցենզիա։ Նա հանդիսացել է Իլլինոյս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում գտնվող «Բերրի և Լինքոլն» բարի համասեփականատերը։

 2. ԱՄՆ նախագահներից միակն, ով ընտրվել է միաձայն, հանդիսանում է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնը, ով ի դեպ իր կառավարման ողջ ընթացքում հրաժարվել է ստանալ նախագահին հասանելիք աշխատավարձը, որն այն ժամանակներով հսկայական գումար էր իրենից ներկայացնում՝ տարեկան 25000 դոլար։ 
 3. Հովեր Քլիվլենդը միակն է ԱՄՆ նախագահներից, ով ժամանակին աշխատել է նաև որպես դահիճ։ Մինչ նախագահ դառնալը, Քլիվլենդը եղել է Նյու Յորքի մերձակայքում գտնվող Էրի կոմսության շերիֆը և նրան «բախտ է վիճակվել» երկու անգամ իրականացնել մահապատժի որոշում։
 
 4. Թոմաս Ջեֆֆերսոնն ու Ջեյմս Մեդիսոնը մեկ անգամ կալանավորվել են , երբ ձիերով անցել են Վերմոնտ նահանգի բնակավայրերից մեկի մոտով, ինչը խստիվ արգելված է եղել նահանգի օրենքներով։
 
 5. Էնդրյու Ջոնսոնն եղել է միակ դերձակ-նախագահը։ Նա հաճախակի է մտել կարի արհեստանոցներ՝ այլ դերձակների հետ դեսից-դենից զրուցելու համար և կրել է միայն սեփական ձեռքերով կարված հագուստ։

 6. Թեդդի արջուկները իրենց անվանումը ստացել են ի պատիվ Թեոդոր Ռուզվելտի, ով մի անգամ հրաժարվել էր որսի ժամանակ կրակել արջի քոթոթի վրա։ 
 7. Ջորջ Վաշինգթոնը երբեք չի բնակվել Սպիտակ տանը, քանզի նրա կառավարման ժամանակ ԱՄՆ փաստացի մայրաքաղաքը հանդիսացել է Ֆիլադելֆիան։ Նա նաև եղել է միակ նախագահն, ով չի ներկայացրել ոչ մի քաղաքական կուսակցություն։

 8. Հեռախոսից օգտված ԱՄՆ առաջին նախագահը հանդիսանում է Ջեյմս Աբրահամ Գարֆիլդը, ով իր առաջին հեռախոսազրույցն ունեցել է հեռախոսի գյուտի հեղինակի՝ Գրեհեմ Բելլի հետ։
 
 9. Առաջին նախագահը ու երդման արարողությունը տեղի է ունեցել նորակառույց Վաշինգթոն մայրաքաղաքում, եղել է Թոմաս Ջեֆֆերսոնը։
 
 10. OK բառն առաջացել է Մարտին Վան Բուրենի նախագահության տարիներին, ում մականունն էր «Old Kinderhook», քանի որ նա ծնվել էր Նյու Յորք նահանգի համանուն քաղաքում։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ՕՔ հապավումը մեծ տարածում էր գտել, երբ ստեղծվել էր Բուրենին աջակցող ՕՔ ակումբների ցանց։ Այս նախագահը նաև առաջինն էր, ով ծվել է հենց ԱՄՆ անունը կրող պետությունում։ Նրան նախորդող բոլոր նախագահները ծնվել են դեռևս անգլիական գաղութի կարգավիճակում գտնվող ամերիկայում։
 
 11. ԱՄՆ նախագահներից 6-ը կրել են Ջեյմս անունը՝ Մեդիսոնը, Մոնրոն, Փոլքը, Բուչանանը, Գարֆիլդը և Քարթերը։

 12. Ռիչարդ Նիքսոնն առաջին նախագահն էր, ով եղել էր բոլոր 50 նահանգներում։
 
 13. Նախագահ Բուչանանը հայտնի էր նրանով, որ սևամորթ ստրուկների էր գնում և ազատություն շնորհում նրանց, մինչդեռ մեկ այլ ԱՄՆ նախագահ՝ Հերբերթ Հուվերը, կարգադրել էր Սպիտակ տան անձնակազմին թաքնվել իրենից, իսկ ով հայտնվում էր նրա տեսադաշտում, կարող էր կորցնել իր աշխատանքը։

 14. Միակ չամուսնացած նախագահը եղել է Ջեյմս Բուչանանը։
 
 15. Ուլիսս Գրանտը օրեկան առնվազն 20 սիգար էր ծխում։ Քաղաքացիական պատերազմում տարած փայլուն հաղթանակների համար, երկրպագուները նրան ընծայել էին 10000 սիգար։ Ի վերջո, Գրանտը մահացավ քաղկեղից:
 

ԴԻՏԵԼ