Մարկ Ցուկերբերգը նշել է իր դստեր` Մաքսիմի առաջին տարեդարձը

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 471 մարդ

loading...
«Facebook» սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կիսվել է ուրախ լուրով` իր դուստր Մաքսիմը դարձավ մեկ տարեկան:

«Instagram»-ում երջանիկ հայրը հրապարակել է հուզիչ լուսանկար, որտեղ նա իր կնոջ հետ շնորհավորում է փոքրիկի ծննդյան տոնը. «Չեմ հավատում, որ արդեն անցավ մեկ տարի: Երեկ նա առաջին անգամ համբուրեց իմ այտը: Մաքսիմ ցանկանում եմ քեզ և բոլոր երեխաներին հաջողություն և առողջություն»,-Մարկը վերնագրել է լուսանկարը: Հետևորդները սկսեցին դստերը շնորհավորել և գրել բարեմաղթանքներ: Նաև Մարկը վերջերս հայտնել է, որ դուստրը ասել է իր առաջին բառը: Տպավորիչ է, որ դա ստանդարտ «մայրիկ» կամ «հայրիկ» չէր, Մաքսիմի առաջին բառը եղել իր չորս ոտանի ընկերոջ`շան, անունը`Բիստ:

Հիշեցնենք, որ  32 ամյա Մարկ Ցուկերբերգը և 31 ամյա Պրիսցիլլա Չանը ամուսնացել են 2012թ.-ին, իսկ երեք տարի անց լույս աշխարհ եկավ նրանց դուստրը: