ԼԱՎ, ՇԱ՜Տ լավ լուր, մենք հաղթեցինք, ժողովուրդ, Փաշինյանը հրաժարական չի տա. ՔԻՉ ԱՌԱՋ….

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 28 933 մարդ




«Մենք պատրաստվում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ դեկտեմբերին», – երկուշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 Նա ասաց, որ դեռ չի որոշել, թե երբ է տալու հրաժարական, ավելացնելով․ – «Եթե իմ որոշումով լիներ, արդեն պիտի տված լինեի, բայց քանի որ հանրության շրջանում շատ բուռն արձագանք կա, այդ սցենարի վրա ևս մեկ անգամ ավել պետք է մտածենք, բայց դեկտեմբերին պետք է արտահերթ ընտրություններ լինեն»:
 Հարցին, թե ստեղծված իրավիճակը քննարկե՞լ են նախագահ Արմեն Սարգսյանի հետ Փարիզում, որտեղ մասնակցում էին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողություններին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ – «Այո, և Երևանում նա ամսի կարծեմ 9-ին է վերադառնում, երբ վերադառնա, անպայման կքննարկենք»:
Վարչապետը հավելեց, որ իր՝ Փարիզում գտնվելու ընթացքում իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ևս կքննարկեն, մասնավորապես նշելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը: Նա հայտնեց, որ հանդիպումներ կլինեն Ծառուկյանի, ՀՅ  Դաշնակցության ներկայացուցիչների հետ:
Խորհրդարանի կողմից կառավարության աշխատանքը խոչընդոտել-չխոչընդոտելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի խորհրդարանը չի կարող խոչընդոտել, քանի որ «խորհրդարանը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե լուծարել»:
Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված իր աջակիցներին դիմելով՝ Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, ինչը հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։

ԴԻՏԵԼ