Ղարաբաղը հայկական հող է, էլ ի՞նչ վիճելի հարց կարող է լինել. Սիրիայի հոգևոր առաջնորդ

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 9 533 մարդ




 Սիրիայի հոգևոր առաջնորդ, շեյխ Ահմադ Բադր ադ-Դին Հասսունը Սիրիայի և աշխարհի մյուս թեժ կետերին վերաբերող թեմայի շուրջ ռուսական ԶԼՄ-երին տված հարցազրույցում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի մասին: Նա նշել է, որ շրջաններ կան, որտեղ վաղուց պետք է լուծված լիներ տարածքային պատկանելիության հարցը, և այդպիսի օրինակներից մեկը Ղարաբաղն է:
 
 «Չեմ հասկանում, թե ինչն է այստեղ վիճելի: Անձամբ ես աջակցում եմ Ղարաբաղին և այդ ժողովրդի անկախության ու ազատության ձգտումներին: Ու նորից ուզում եմ շեշտել, որ ղարաբաղյան կոնֆլիկտի պատճառը կրոնական չէ: Պատճառը ժողովրդի կամարտահայտությունն է, և սրա հետ չի կարելի հաշվի չնստել»,- նշել է Սիրիայի հոգևոր առաջնորդը: Սիրիայի հոգևոր առաջնորդն առաջին անգամ իր տեսակետը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտնել էր 2011 թվականին՝ Սիրիայի կրոնական փոքրամասնությունների հետ հանդիպման ժամանակ: