Երևանnւմ hրազենային վնաuվածքներnվ մաhացել է Ազգային Ժողnվի նախկին պատգամավnր, «Յnւվեցի Կարn» մականվամբ Կարn Կարապետյանը

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 8 566 մարդ




SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի ղեկավարությամբ:
Շարունակությունն ստորև ‘
Գ. Շամշյանի տեղեկություներով, մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն է:

Ոստիկանությունը պարզում է, թե որտեղ է վերջինս հրազենային վնասվածքներ ստացել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: