ՀՀԿ-ն չի պատրաստվում դեկտեմբերին գնալ ընտրությունների՝ ոչ մի պարագայում. Բաղդասարյան

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 17 799 մարդ




ՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում չմանրամասնեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ են քննարկել:
  
Հիշեցնենք, այսօր վարչապետն անակնկալ կերպով եկավ խորհրդարան: Պատճառն ԱԺ կանոնակարգ-օրենքում առաջարկվող փոփոխությունն է: Լրագրողների հարցին`օրինագիծը հե՞տ է կանչվելու, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ նման քննարկում չի եղել. «Լրիվ այլ խնդիր էր»:
Վահրամ Բաղդասարյանն ասաց նաեւ, որ իրենք սահմանադրական ճանապարհով լրիվ կողմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններիn: «Որեւէ դեպքում, երբ լինում է քաղաքական համաձայնություն, սեպ խրելու խնդիր չունենք: Սահմանադրականությունն ենք ամրապնդում, որպեսզի նորմալ մթնոլորտում ձեւավորվի քաղաքական դաշտ, գնանք ընտրությունների»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նա ասաց նաեւ, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում դեկտեմբերին գնալ ընտրությունների`ոչ մի պարագայում: Վարչապետի գնալուց հետո Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Ռուստամյանը եւ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ի գրադարանում քննարկում էին իրավիճակը:

ԴԻՏԵԼ