ԱՆՆԱԽԱԴԵՊ. Ինչ է պայմանավորվել Փաշինյանը և Ալիևի հետ

Загрузка...

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 6 866 մարդ




MAMUL.am-ը գրում է.
 Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել՝ ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման ուղղությամբ, քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Նիկոլ Փաշինյանը: «Առարկայական խոսակցություն ստացվեց իմ ու Իլհամ Ալիևի հետ, և արդյունքում մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք։ Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերվում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք։ Սա կարևոր պայմանավորվածություն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրել է այդ պայմանավորվածության մասին Արցախի նախագահ Բակո Սահակյանին։ «Նրա համար նույնպես ընդունելի էր։ Կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն, որ սահմանին և շփման գծին միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտումները կանխարգելելու վերաբերյալ։ Երեկ երեկոյից ես համապատասխան հրաման եմ տվել մեր Զինված ուժերին և ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշերը եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենահանգիստն ու խաղաղը: Մենք պայմանավորվել ենք նաև օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա ստեղծել: Տեխնիկական առումով դեռ չենք պայմանավորվել, բայց համաձայնվել ենք հանձնարարել մեր համապատասխան գերատեսչություններին՝ մշակել օպերատիվ կապի համակարգ: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և հուսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի դրանք արդյունավետ լինեն», – նշեց նա:

ԴԻՏԵԼ