Ինչպես են Իսլանդիայում երիտասարդներին հետ սովորեցրել վատ սովորություններից

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 538 մարդ




1996թ-ին իսլանդացի գրող Հալլգրիմուր Հելգասոնը հրապարակել է իր «101 Ռեյկավիկ» վեպը՝ որում նկարագրել է իսլանդական երիտասարդության հուսահատությունն ու հիասթափությունը. գլխավոր հերոսը մեծահասակ անբան է՝ ով ապրում է իր մոր հետ, սեռական հարաբերություններ ունենում մեծ քանակությամբ կանանց հետ: Արթնանում է ուշ երեկոյան՝ ուտում այն՝ ինչ կպատահի, քնում առավոյան,... Ռեյկավիկում բոլորը միմյանց ճանաչում են՝ նույն բառն են գրեթե հաճախում, նույն դեմքերին են տեսնում,... միապաղաղություն, ձանձրույթ,անիմաստ խոսակցություններ,...
 1998-ին երիտասարդ «օգտագործողների» սանդղակն Իսլանդիայում հետեւյալն էր. 42%-ը(15-ից 16 տարեկան) ամսվա մեջ գոնե մի անգամ խմում էին, 17%-ը ամենաքիչը մեկ անգամ օգտագորում էին մարիխուանա, 23%-ը ամեն օր ծխում էին ծխախոտ: 2016-ին սանդղակը զգալիորեն նվազել էր՝ 7%-ը ալկոհոլ, 7%-ը մարիխուանա եւ միայն 3%-ը ծխախոտ: 
  Մարդկային կախվաություններն ուսումնասիրող գիտնականներՀարվի Միլկմենն այն եզրակացությանն էր եկել, որ ստրեսից ազատվելու համար մարդիկ դիմում թմրամիջոցներին ու ալկոհոլին կամ էլ ծխախոտին: Գիտնականն իր օգնականի հետ եկել է այն եզրակացությանը, որ թմրամոլության առաջբերումը պատանիների մոտ առաջանում է հասակակիցներին կրկնորինակելու հետեւանքով՝ արդյունքում ձեռք է բերվում կախվածություն: Զանազան նյութեր առաջացնում են բիոքիմիական գործընթաց ուղեղում, որի հետեւանքով էլ օրգանիզմը կախվածություն է ձեռք բերում: 1992-ին Միլկմենը ստացել է 1,2մլն գռանտ ու թողարկել է Projecct Self-Discovery ծրագիրը, որում ալկոհոլ, թմրանյութ կամ խախոտ օգտագործող դեռահասներին առաջարկում էին այլ տարբերակ. « Մենք չենք պարաստվում ձեզ ինչ որ բանից բուժել, ձեզ կսովորեցնենք այն ամենը՝ ինչ դուք կցանկանաք՝ երաժշտություն, պար, հիփ-հոփ, արվեստ, մարտարվեստ»,- պատմում էր գիտնականը: Այս ղրագիրը նպատակադրված էր՝ ստրեսային իրավիճակն ավելի լավ հաղթահարել կարողանալու համար: 
  Եվ այսպես գիտնականը 90-ականներին հաճախ էր այցելում իսլանդական զանազան քաղաքներ՝ թրեյնինգներ անցկացնում,...
  Իսլանդիայում հետազոտություն անցկացվեց՝ հասկանալու համար՝ ինչու են որոշ երեխաներ վատ սովորություններով օժտված, իսկ մյուս մասը ոչ: Պարզվեց, որ վատ սովորություններից զերծ երեխաները զանազան զբաղմունքներ ունեին, պարապունքներ, դրսում անիմաստ ժամանակը չէին վատնում, երեկոյան ուշ ժամերին դուրս չէին գալս:
  Գիտնականի ջանքերով 18 տարեկանը չլռացա անձանց արգելվում էր ծխախոտի վաճառքը, մինչեւ 20 տարեկան երիտասարդներին ալկոհոլը: Ալկոհոլի ու ծխախոտի գովազդը եւս արգելվեց ու գինը բարձրացավ: Արգելվեց 13-ից 16 տարեկան երեխաներին դրսում մնալ՝ ձմռանը մինչեւ 22:00-ն, իսկ ամռանը մինչեւ կեսգիշեր: Դպրոցներում ընտանեկան օղակը կապող խմբակներ բացվեցին՝ ծնողներին սովորեցնում էին երեխաների հետ ճիշտ՝ արդյունավետ շփում, թե ինչու՞ է պետք երեխաներին շատ ժամանակ հատկացնել: 
  Վերջնարդյունքում ծնողների հետ անցկացված երկար ժամանակը, սպորտով, արվեստի զանազան ճյուղերով զբաղվելը նպաստել են այս երկրում պատանիներին առողջ ապրելակերպով զբաղվելուն եւ վնասակար միջոցներից ձերբազատվելուց: