Ի՞նչ չի կարելի անել Բրազիլիայում

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 643 մարդ




Յուրաքանչյուր երկիր այցելելիս, գոնե մի քիչ պիտի տեղեկանանք տեղի սովորույթներին, ավանդույթներին: Այսօր ներկայացնում ենք, թե ի՞նչ չի կարելի անել այս երկրում:
  • Հույսը դնել տաքսիստին. Տաքսիստը սպասում է, որ ճանապարհն իրեն ցույց կտաք, եթե անգամ նա այն գիտի: Եթե տեղանքին ծանոթ չեք, ամենայն հավանականությամբ կընտրի ամենաերկար ճանապարհը(հիշեցնում է հայ տաքսիստներին), հետեւաբար ամենաթանկը:
  • Հնարավոր է նաեւ հրաժարվի ձեզ տանելուց՝ ձեր նշած տարածքի հեռու լինելու ու իր ալարելու պատճառով: Նաեւ մեքենայից շատ վատ հոտ կարող է գալ ու վատ երաժշտություն դրված լինի,...
  • Ատամի չոփից օգտվելը սեղանի շուրջ. ատամներին մնացած ավելորդ ուտելիքի կտորներից ազատվելու համար միայն մի տարբերակ կա՝ թաքուն անկյուն գտնել ու հանգիստ մաքրել ատամները: Հակառակ դեպքում շոկի կենթարկեք տեղի բնակչությանը:
  • Միայն մեկ անգամ կարելի է ասել «ոչ» բառը. Բրազիլացին իր առաջարկը կկրկնի 3 անգամ, որովհետեւ միանգամից համաձայնվելն ընդունված չէ: Եթե դուք ցանկանում եք վճարել հաշիվ, կամ բաժանել տաքսիով անապարհորդության գումարը, ապա պարաստ եղեք ընդդիմության:
  • Ջղայնանալ ուշացման համար. Պունկտուալության մակարդակը կախված է քաղաքից կամ  տարածաշրջանից: Ամենաշատ ուշացողները Ռիո դե Ժանեյրոյից ու Բաիյայից են: Հիմնականում ուշանում են ճաշից, մի շարք ուրիշ միջոցառումներից, բայց ֆիլմերի դիտումներին, համերգներին, ֆուտբոլային առաջնություններին գալիս են նախորոք:
  • Տնտեսել թեյավճարին. Պատրաստ եղեք նրան, որ սպասարկման 10%-ը ներառված է ձեր հաշվին բոլոր ռեստորաններում:
  • Մերկ արեւայրուք ընդունելը. Կառնավալային վառ հագուստներից մեզ մոտ պավորություն կարող է լինել, որ այստեղ ամեն ինչ կարելի է: Տրոպիկական խառնվածքի ու կաթոլոիկ եկեղեցու միքսը ստեղծել է մի շարք հակասություններ: Լողափներում կտեսնեք չափից շատ բաց լողազգեստներ, բայց տուրիստների մերկ արեւայրուք ընդունելուն նկատողություն կանեն:
  • Առանձ թույլատվության հարձակվել տարեդարձի տորթի վրա. Շնորհավորական երգերից հետո, երբ մոմերը փչվում են, հոբելյառը պիտի ընտրի ամենահարազատին ներկա գտնվողներից՝ ում պիտի հանձնի առաջին կտորը: Հիմնականում ծնողներից մեկն է ընտրվում, բայց ոչ միշտ: Երբեմն առաջին կտորն ինտրիգ է առաջացնում: