Ամստերդամում տուրիստների սխալները

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 635 մարդ




  Ամռանն Ամստերդամ այցելողների թիվն ահռելի է, շատ են գեղատեսիլ վայրերը, թանգարանները,...
  Շատ հաճախ տուրիստները մոռանում են օրենքների մասին. որպիսի ձեր հանգիստն Ամստերդամում գունավոր երանգներով լինի, կներկայցնենք տուրիստների հատուկենտ սխալները:
  • Փորցել օրինական ճանապարհով ծխել մարիխուանա. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տուրիստների մեծամասնությունը Նիդերլանդներ են գալիս թեթև թմրանյութեր օգտագործելու համար ու դրան համընթաց՝ չունանալ օրինապահ մարմինների հետ որևէ խնդիր: Այդ գործընթացով կարելի էր զբաղվել մինչ 2013-ի հունվարի 1-ը. այդ օրվանից արգելվում է երկիր ժամանած հյուրերի այցելությունը ամստերդամյան Coffeshop-երը: Նմանաիպ հաստատությունները փակ ակումբների են վերածվել:   
  • Կարմիր լապտերների թաղամասում նկարվելը. ևս մեկ ամստերդամյան հայնի տարածք՝ որտեղ սեքս ծառայություններ մատուցող կանայք կանգնում են պատուհանի մոտ: Շատերն են ցանկանում նկարել կանանց, սակայն նմանատիպ երևույթը նկատելով, տեղի կանայք զանգահարում են ոստիկանությանը: Առաջին անգամ տուրիստին զգուշացնում են, որ անթույլատրելի են նկարահանումները: Այդ թաղամասում կան թաքնված տեսախցիկներ, որոնց խաբելը գրեթե անհնար է:  
  • Սխալ ճանապարհային տեղաշարժման սարքի ընտրությունը. Ամստերդամում երթևեկությունը հիմնականում հեծանվային է: Մեքենաներն անհրաժեշտ է ճիշտ տեղում կանգնեցնել, հակառակ դեպքում 67 եվրո տուգանքն ապահովված է:  
  • Ժամանակի ծախսը հերթերին. այստեղ թանգարանները շատ են՝ հետևաբար հերթերը կրպակներում ահռելի են (Աննա Ֆրանկի տուն թանգարան, Մադամ Տյուսոյի թանգարան): Ժամանակն անիմաստ հերթերին չվատնելու համար՝ կարելի է գնալ Ալլանդ Պիրսոնի կամ ծովալողության նիդերլանդյան թանգարանները: Վերջիններն այդքան էլ ակտուալ չեն, բայց բավականին հետաքրքիր են:  
  • Տրամվայի վտանգը թերագնահատելը. խորհուրդ չի տրվում անվճար օգտվել այս տրանսպորտից, խորհուրդ է տրվում ուշադիր լինել՝ գողերն այստեղ էլ են շատ: Ինչպես նաև չհատել ճանապարհը տրամվայի առջևով. ճիշտ է այն շատ հանգիստ ու դանդաղ է ընթանում, բայց նմանատիպ հատումից միջադեպերն անխուսափելի են: