Գեղեցկության ժամանակակից չափանիշները(մաս1)

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 548 մարդ




  Մարդկանցից շատերը փորցում են գտնել գեղեցկության չափանիշը, որոնք երբեք չպիտի փոխվեն ժամանակի ու տարածության ընթացքում: Չգտնելով ոչ մի չափանիշ՝ զանազան պատմական ժամանակներից և մշակույթից, մարդիկ որոշում են, որ գեղեցկությունը դա սուբյեկտիվության հարց է:
 

  Շատերը, իբրև օրինակ, փորցում են Վեներային բերել( գեր կնոջ արձանը), ցանկանալով ցույց տալ, որ գեղեցկությունը սուբյեկտիվ հասկացություն է: Չնայած այն ժամանակներին գեր կանայք շատ գրավիչ էին, և հիմնականում բարձրաստիճան էին: Բայց սա ամենաօբյեկտիվ նշանն է. ձեր առջև լավ սնվող կին է, չնայած նրան, որ մնացածը սոված էին:  Այդ կինը յուրահատուկ է՝ նա մնացածի համեմատ ունի առավելություն, նրա կերպարը հասարակության մնացած հատվածներին անհասանելի է: Գեր լինելը սոված ժամանակներին շատ է գնաատվել, բայց շատ մարդիկ մինչև վերջ չեն հասկանում թե դա ինչ է նշանակում: Դա ասում է նրա մասին, որ եթե մենք հիանում ենք նմանատիպ մարդու գեղեցկությամբ, ապա մենք նվիրում ենք նրա կերպարին մեծ ուշադրություն, փորցում ենք կրկնօրինակել նրա ապրելաոճն ու սովորությունները:
  Գեղեցիկ մարդը կյանքի ուժգին մեխանիզմ է. Ընկալել գեղեցկությունն իբրև յուրահատուկ մի բան, այն գրավում է էմոցիոնալ ու մտովի, նաև ձգում է ֆիզիկապես: Այդ միջոցով մարդը ձգտում է ավելի լավը դառնալ ու ստանալ նմանակման օրինակ:
Ժամանակակից աշխարհում գեղեցկության օբյեկտիվ լինելը համարվում է սլացիկ մարմինը՝ լավ մարզված մկաններով:
Այօր մասայականորեն տարածված բարձր կալորիականությամբ մթերքը շատ է, դրա համար էլ գեր մարդիկ ժամանակակից աշխարհում բարձր ստատուս չունեն:
 
  Եթե մարդը չի հետևում իր մարմնին, ապա նա ապրել չգիտի՝ անվերջանալի ստրեսների պատճառով շատակերությունը,...
Այսօր յուրաքանչյուր գեր մարդ ասոցացվում է հիվանդություններ կրողի, ինքն իր մասին չմտածողի հետ: Նա ասոցացվում է մարդկանց այն մեծամասնության հետ, որոնց համար հեշտ է ապրելը, որովհետև իրենց պես լիքը լինելը հեշտ է:
Ժամանակ առ ժամանակ մոդայիկ են համարվում նիհար սլացիկ կանայք ու հակառակը՝ ավելի թմբլիկ, սալիկներովները,...
Ճաշակը շատ ուժեղ կախված է սոցիալական կարգավիճակից ու կրթությունից: Որքան մարդ համեստ ու հասարակ է, այնքան համեստ ու հասարակ են նրա գեղեցկության իդեալները: Նա դժվարություններ չի հասկանա ու չի գնահատի, քանի որ ուղղորդված է դեպի մոտակա զարգացման մակարդակը: