Գույնի հոգեբանություն. Ի՞նչ նշանակություն ունի յուրաքանչյուր գույն ու ի՞նչ ազդեցություն ունի մեր կյանքին( մաս 1)

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 1 359 մարդ




  Յուրաքանչյուր գույն իր նշանակությունն ունի, որն ազդում է մեր կյանքին ու ավելի շատ մեր պահվածքին:
  Ամեն երանգ մեզ մոտ ասոցացվում է հատուկ զգացումներով, մտքերով,...
  Գոյություն ունի մի ամբողջ գիտություն գույների մասին, որն իր մեջ ներառում է բնության մասին տեղեկատվություն՝ կոլորիստիկա (գույնի բնավորությունը, գունային համադրությունը, բալանս-հավասարակշռությունը):
  Գունային հոգեբանությունն ուսումնասիրում է այս կամ այն գույնի մեր նկատմամբ ազդեցությունը:


 
  Սպիտակ գույնի նշանակությունը- Այն ձյան, հարսնացուի զգեստի, կաթի գույնն է: Ներկայացնում է սկիզբը,մաքրությունը, խաղաղությունը, անմեղությունը:
  Հիվադանոցները մեծմասամբ սպիտակ են( հանգստացնում է):
  Սպիտակ վերնաշապիկներ կրում են լավ տպավորություն թողնելու համար:
  Այն չեզոք գույն է՝ մաքուր է , անզուգական:
  Տետրի սպիտակ էջերը մեզ համար բացում են նոր հնարավորություններ:
  Չնայած այս գույնը կարող է առաջացնել կարոտ, տխրություն:
 
  Դեղին գույնի նշանակությունը- սա պոզիտիվի գույն է՝ լավատեսության, երիտասարդության, ապահովության ու կրեատիվության: Մենք հաղորդագրություններում օգտագործում ենք դեղին սմայլիկներ:
  Դժվար թե հագնեք դեղին շոր, եթե տխուր եք կամ վատ տրամադրություն ունեք:
  Այն արևի, ոսկու կամ համակրելի կենդանիների( ընձուղտ, ճուտիկներ) գույն է:
  Չնայած այս գույնը շատ հակասական է՝ նաև կապված է դավաճանության, ստի, ժլատության կամ աննորմալության հետ: Որոշ մշակույթներում բաժանություն է խորհրդանշում: Երբեմն հիշեցնում է մարմնավաճառներին:
  Միջին դարերում դեղինը հրեաների գույնն էր՝ նրանց տարբեր տեղերից վտարում էին:
  Չինաստանում հակառակը՝ միայն դրական էմոցիաների հետ է կապված:


 
  Նարնջագույնի նշանակությունը- այս գույնն ակնթարթորեն ուշադրություն է գրավում:  Զանազան մրգեր կրում են նարնջագույնը: Շեկ մազերովները միշտ ուշադրության կենտրոնում են:
  Ըստ գունային հոգեբանության նարնջագույնը էներգիայի, ունիկալության գույնն է:



  Շականակագույն- եթե դիմացինը նախընտդում է այս գույնը, ապա նա ինքնավստահ է: Հոգեբանները խորհուրդ են տալիս կյանքի դժվարին շրջաններում կիրառել շականակագույնը: Այն մարդուն հույս է տալիս, որ ամեն ինչ լավ կլինի:
  Հոգեբանության մեջ շականակագույնը նշանակում է, որ այդ գույնը նախըտրողները սիրում են աշխատել, միշտ ճիշտն են ասում: Հարցազրույցի գնալիս խորհուրդ է տրվում այս երանգի հագուստ կրել:
  Այն ասոցացվում է առողջ մտածելակերպի, վստահելիության, դիմացկունության հետ, միարժամանակ սերտ կապ ունի հիասթափության ու դեպրեսիայի հետ:
  Շականակագույնում կա կարմիրն իր ագրեսիվությամբ ու դեղինը, որը չեզոքացնում է այդ հատկությունը:
  Այս գույնի երկրպագուները սիրում են կյանքը լիարժեք, ծայրահեղ իրավիճակներում սառնասիրտ են:


 
  Կարմիրը կրքի գույն է, այն ուշադրություն է գրավում, միաժամանակ ահանգստացնում: Ասոցացվում է սիրո ու մտերմության հետ, նաև արյան, պատերազմի, կասկածամտության, արգելքների,...
  Ոչ ոք անտարբեր չի անցնի կարմիր շրթներկի, կարմիրով ընդգծված տողերի կողքով:
  Եթե ցանկանում եք կարևոր հաղորդագրություն ուղարկել, ապա ընդգծեք կարմիրով:
  Ի դեպ՝ կարմիր գույնը հագուստում ուշադրություն է ապահովում, սեքսուալ ցանկություններ առաջացնում:
 


Վարդագույն- էմոցիոնալ հոսքը, ատելությունը հանգստացնելու համար խորհուրդ է տրվում կիրառել այս գույնը:
  Վարդագույնը իրենից ներկայացնում է միամտություն, անհոգություն, սիրահարվածություն: Վատ մտքերից ազատվելու համար խորհուրդ է տրվում այս գույնի իրերին նայել:
  Վարդագույնի սիրահարները համարվում են աշխատասեր ու իրենց գործին նվիրված են: Անհրաժեշտ է նշել վատ կողմերը՝ նեղացկոտություն, լացկանություն ու չափից շատ միամտություն:
  Սեռական կյանքին «վարդագույն» մարդիկ շատ չեն կենտրոնանում: Նրանց համար բարդ է հարաբերություններ կազմելը՝ զուգընկերները շուտ են նրանց նկատմամբ հետաքրքրությունը կորցնում: