Անվճար ֆիլմեր, խաղեր և մի ամբողջ համացանց քո հեռուստացույցից «Ռոստելեկոմի» շնորհիվ

Ընկերներ, Infoman.am-ի թիմը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի ձեզ տա միայն որակյալ ինֆորմացիա: Շնորհակալ ենք մեզ վստահելու և ոգեշնչելու համար: Միացեք մեզ Facebook-ում:

Այս նյութը կարդացել է 520 մարդ

  Այս հոդվածը նրանց համար է, ովքեր ինձ նման հեռու են մնում հեռուստացույցից և այնտեղ ցուցադրվող մեղմ ասած բթություններից: Մենք արդեն վաղուց փոխարինել ենք հեռուստացույցը համացանցով, քանի որ այնտեղ կարող ենք դիտել այն, ինչ մեզ դուր է գալիս, այլ ոչ թե ինչ պարտադրում են հեռուստաալիքները: Մեր տանը միացված է Ռոստելեկոմի Smart Box-ը և տոնական օրերին, երբ անելու բան չունեի մի միտք անցավ գլխովս: Ինչպես միաձուլել համացանցը հեռուստացույցի հետ:

 
 Ես սկսեցի փորփրել Smart box-ի մենյուն և այնտեղ գտա այն ինչ ինձ պետք էր դա Miracast ծրագիրն էր, որի օգնությամբ ես կարողացա սմարտֆոնս միացնել հեռուստացույցին: Այսինքն այն ամենը, ինչ իմ սմարտֆոնի էկրանին էր դա պատկերվում էր նաև հեռուստացույցի էկրանին: Դրա օգնությամբ ես կարողացա անվճար դիտել իմ սիրած ֆիլմերը, հաղորդումները, տեսահոլովակները և անգամ կարողացա խաղեր խաղալ:
 
 Քեզ միայն անրաժեշտ է հեռուստացույցից մտնել «Miracast» ծրագիրը այնուհետև սմարտֆոնի մեջ տեղադրել «Miracast»-ի հետ աշխատող հավելվածներից ցանկացածը և դրանք իրար միացնելուց հետո վայելել այն ինչ առաջ թվում էր անհնար: Բայց ցավոք այս ամենը հնարավոր է անել միայն Android-ով աշխատող սմարտֆոների հետ: